Operativ.am-ը գրում է.

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը տարվա ամենաազդեցիկ կինն է՝ ըստ Forbes-ի։ Նա վարկանշային աղյուսակի առաջին տեղում է 2011 թվականից։

Երկրորդ տեղում Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդն է, իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Թոփ-100-ի մեջ ներառված կանանցից 23-ն առաջին անգամ են այնտեղ հայտնվել։ Նրանց թվում են՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը (4-րդ տեղ), Walmart-ի ղեկավար Ջուդիթ Մաքքենան (21-րդ տեղ), Ռիհաննան (61-րդ տեղ), ինչպես նաեւ 16-ամյա էկոակտիվիստուհԳ Տունբերգը (100-րդ տեղ), որը 2019թ․ «Տարվա մարդ» է ճանաչվել՝ ըստ Time-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել