Յուրաքանչյուր մարդ իր բնավորությունն ունի, բայց պետք չէ մոռանալ, որ ցանկացած խառնվածք իր հիմքը ունի, որից զարգանում է անհատի տեսակը։ Խառնվածքի 4 տեսակ կա՝ խոլերիկ, սանգվինիկ, մելանխոլիկ և ֆլեգմատիկ։ Նրանք կարող են իրար հետ համատեղելի լինել կամ ոչ։ Ներկայացնում ենք խառնվածքների համատեղելիություններն իրար հետ։

Ֆլեգմատիկ և մելանխոլիկ

Լավ համադրություն է։ Միշտ դանդաղաշարժ և մտածկոտ, սակայն լավատես ֆլեգմատիկը կօգնի մելանխոլիկին հաղթահարել բացասական աշխարհընկալումը։ Իսկ մելանխոլիկը կօգնի ֆլեգմատիկին ավելի ակտիվ դառնալ։

Մելանխոլիկ և մելանխոլիկ

Գերազանց և բնական միություն է։ Մելանխոլիկները հրաշալի ընտանիք են կազմում միմյանց հետ։ Նրանք սիրում են շրջապատ և բազմաթիվ ընկերներ են ունենում իրենց շուրջը։

Սանգվինիկ և մելանխոլիկ

Տեմպերամենտների հակապատկերներ։ Միշտ լավատես և էներգիայով լի սանգվինիկը կարող է էներգիայով լիցքավորել կայուն մելանխոլիկին։ Հարաբերություններում իրարից շատ բան կպահանջեն, սակայն եթե պահանջները օբյեկտիվ ընկալեն, հրաշալի միություն կարող է ստացվել։

Սանգվինիկ և սանգվինիկ

Լավ միություն է։ Սանգվինիկները միասին կիրականացնեն իրենց երազանքները, փող կհավաքեն և ընդհանուր հետաքրքրություններ կգտնեն, նաև ներողամիտ կլինեն միմյանց թերությունների նկատմամբ։

Խոլերիկ և մելանխոլիկ

Խառնվածքների վատ համադրություն է։ Մելանխոլիկը ընկերներ է ուզում, որոնք որոշակի չափանիշների համապատասխանեն, ասենք՝ ազնվական լինեն։ Խոլերիկը մի քանի նվիրված ընկեր ունի և նրան կարող է նյարդայնացնել մելանխոլիկի ընկերակցությունը։

Սանգվինիկ և ֆլեգմատիկ

Եթե ֆլեգմատիկները վստահեն սանգվինիկին, կարող է լավ ստեղծագործական միություն ստացվել՝ լի անակնկալներով և հաճելի պահերով։

Խոլերիկ և խոլերիկ

Այս երկու խառնվածքներն իրար հասկանում են։ Էմոցիաներ հանրության մեջ չեն ցուցադրում և հաճախ թաքցնում են զգացմունքները, բայց ոչ միմյանցից։

Սանգվինիկ և խոլերիկ

Հազվադեպ, բայց ոչ անհույս միություն է։ Սանգվինիկներին դուր է գալիս խոլերիկների վերլուծական և ռացիոնալ միտքը, իսկ խոլերիկները հավանում են սանգվինիկների հետաքրքիր աշխարհայացքն ու հետաքրքրասիրությունը։ Միայն թե պետք է չճնշեն միմյանց ազատությունը։

Ֆլեգմատիկ և խոլերիկ

Լավ համադրություն է։ Ֆլեգմատիկները երկար մտածում են խնդրի վրա, բայց երբեք այն չեն լուծում, խոլերիկները՝ հակառակը, շատ արագ որոշումներ են կայացնում և հաճախ սխալ։ Իդեալական հավասարակշռված միություն կարող է ստացվել։

Ֆլեգմատիկ և ֆլեգմատիկ

Ֆլեգմատիկները հետաքրքիր և շփվող մարդիկ են։ Բայց երկու ֆլեգմատիկները կա՛մ կատարյալ սիրավեպ կստեղծեն, կա՛մ շատ շուտ կհոգնեն միմյանցից։

Ինչպես տեսնում եք, խառնվածքների բոլոր զույգերն էլ ունեն հնարավորություն լավ միություն կազմելու։ Կարևորը ներդաշնակության հասնելն է, պարզապես որոշ զույգերի դեպքում դա ավելի հեշտ է ստացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել