Կին առյուծները մասնագիտության ընտրության հարցին ավելի լուրջ են մոտենում, քան մնացած նշանների ներկայացուցիչները։ Նա երկար է մտածում, թե որ ոլորտում կարող է իրեն դրսևորել և օգուտ բերել։ Առյուծները, ինչպես և Խոյերը, ցանկանում են ղեկավարող պաշտոններ զբաղեցնել, սակայն դա ավելի մտածված են անում և հաշվարկում են իրենց յուրաքանչյուր քայլը։

Առյուծների մեջ շատ գործարարներ կան։ Նրանք կարող են լինել գեղեցկության սրահների, սուպերմարկետների ցանցի, ինտերներտ խանութների սեփականատերեր։ Կին Առյուծները կարող են և ունակ են գումար աշխատել և խնայել դրանք։

Առյուծներն ամենից լավ իրենց կարող են դրսևորել շոու-բիզնեսի, մշակույթի և ինտելեկտուալ աշխատանքի ոլորտներում։

Առյուծների համար կատարյալ մասնագիտությունն իրենից ենթադրում է շփում մարդկանց հետ։ Նրանք չեն սիրում փաստաթղթային կամ ծանր ֆիզիկական աշխատանքներ։ Առյուծների մեջ շատ քիչ կհանդիպեք սպասարկման ոլորտում աշխատողների։

Կին առյուծները շատ լավ առաջ են գնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, լրագրությունը, իրավաբանությունը, ֆինանսական ոլորտը։

Առյուծների առաջ գնալուն կարող են խանգարել ղեկավարության և ենթակաների հետ անզուսպ շփումները, բացի այդ հարկավոր է աշխատել նաև այնպիսի թերութունների վրա, ինչպիսիք են հպարտությունը և մեծամտությունը։ Դրանք կարող են լուրջ խոչընդոտներ հանդիսանալ հաջողության ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել