Հավանաբար շատերն են հիշում Եկատերինա Նեժենցևային, որը ծնվել էր անբուժելի՝ վաղաժամ ծերացման համախտանիշով։ Առաջին անգամ նա եկել էր Անդրեյ Մալախովի հաղորդմանը, որտեղ ցանկանում էր պատմել իր կյանքի պատմությունը։

Պարզվում է, հենց որ նրա հայրն իմացել է աղջկա անբուժելի հիվանդության մասին, հեռացել է ընտանիքից։ Կատյային ոտքի է կանգնեցրել մայրը։

Դպրոցում աղջիկը շատ դառնությունների միջով է անցել, որտեղ նրան անընդհատ ծաղրում էին համադասարանցիները, իսկ շրջապատում մարդիկ չէին կարողանում թաքցնել իրենց զարմանքը, երբ իմանում էին, որ նա դպրոցական է։ Բայց չնայած բոլոր անախորժություններին, Կատյան զարմանալիորեն ուժեղ և կենսախինդ աղջիկ պարզվեց։ Նա գերազանցով ավարտեց դպրոցը և իր քաղաքում՝ Նոր Ուրենգոյում, ընդունվեց գազային արդյունաբերության տեխնիկում։

Հայտնի ծրագրերի և ոչ անտարբեր մարդկանց շնորհիվ Կատյայի համար հավաքվեց պլաստիկ վիրահատության անհրաժեշտ գումարը։ Փոխեցին նրա քթի ձևը, ձգեցին դեմքը, մաշկի տակ հատուկ թելեր դրեցին, ուղղեցին աչքերի կտրվածքը։ Վիրահատությունից հետո աղջկա արտաքինը բավական փոխվեց։

21 տարեկանում Կատյան ծանոթացավ Դենիսի հետ, որը վարորդ էր աշխատում։ Կարճատև սիրավեպից հետո նրանք որոշեցին ամուսնանալ։ Շուտով կատյան բացարձակ առողջ երեխա ունեցավ՝ Գլեբը, չնայած բժիշկների մտավախություններին։ Ավելի ուշ ծնվեց Միշան, որը ժառանգել էր մոր հիվանդությունը։ Ամուսինն ու նրա հարազատները շատ վատ ընդունեցին այս նորությունը և չէին ցանկանում դրա հետ համակերպվել։

Ընտանիքը, որը բացարձակ երջանիկ էր թվում, սկսեց քանդվել։ Սերգեյը ձեռք էր բարձրացնում կնոջ վրա, խմում էր և նրա վրա թափում ողջ զայրույթը։ Ավելի ուշ տղամարդը հայտարարեց, որ վերջին երեխան իրենից չէ և ԴՆԹ անալիզ պահանջեց։

Շատ հետաքրքիր բան պարզվեց։ Դենիսի հարազատ որդին ոչ թե մեծն էր, այլ հենց փոքրը, որը հիվանդ էր ծնվել։ Կատյան շփոթվեց և հայտարարեց, որ լրագրողները կեղծում են և սխալ արդյունքներ են ցույց տալիս։

Կատյան բաժանվեց Դենիսից, իսկ նա էլ իր հերթին մեծ գումարներ է արդեն պարտք երեխաներին, սակայն վճարել չի պատրաստվում։ Չի կարելի ասել, թե կինն ու երեխաները կարիքի մեջ են, քանի որ Կատյան աշխատում է նավթագազային մի հեղինակավոր հիմնարկությունում և լավ է վաստակում, սակայն նա ասում է, որ ամուսնու կողմից ալիմենտի վճարումն արդեն սկզբունքային հարց է։

Չնայած բոլոր դժվարություններին, Եկատերինան գտել է իր երջանկությունը։ Հիմա նա ապրում է իր քաղաքացիական ամուսնու՝ Նիկոլայի հետ, որը հաճույքով ընդունել է Կատյայի երեխաներին և բացարձակ չի խմում։ Տղամարդը տրակտորիստ է և երազում է օրինականացնել իրենց հարաբերությունները։ Զույգը նաև աղջիկ երեխայի մասին է երազում։ Ինչ վերաբերում է արտաքինին, Կատյան չի ցանկանում այլևս որևէ բան փոխել և հավատացնում է, որ իր սիրելին իրեն ընդունում է այնպես, ինչպիսին ինքը կա և իրենք երջանիկ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել