Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը համատեքստից հանվել է, բոլորս պետք է հասկանանք, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, թե վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, եթե բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ: Միքայել Զոլյանն ասաց, որ նշված հարցի վերաբերյալ ավելի սպառիչ կարող է խոսել Հովհաննես Իգիթյանը: Նա ընդգծեց, որ այդ համայնքին առնչվող հարցի արծարծումն արհեստական է և ժամանակ ձգելու նպատակ ունի:

«Մենք ասել ենք, նաև վարչապետն է ասել՝ բանակցություններին այդ համայնքի՝ որպես առանձին կողմ մասնակցելու փաստարկն անհիմն է, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ և քվեարկում են ընտրություններում: Այս պահի դրությամբ այդ մարդիկ, ինչպես Ադրբեջանի մնացած քաղաքացիները, ընտրել են Իլհամ Ալիևին, հետևաբար Իլհամ Ալիևը կարող է այդ մարդկանց ներկայացնել»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել