Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների չեղարկումից հետո աճել են համակցված տուրերի վաճառքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչը լրացուցիչ տուրիստական հոսք է ապահովում այդ երկրներ, ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանից Վրաստան անկախ ճանապարհորդների մասնաբաժինը գերազանցում է տուրօպերատորայինը:

«Միևնույն ժամանակ, շրջագայությունը դեպի Թբիլիսի, օրինակ, Երևանով, ավելի թանկ չէ, քան անկախ ուղևորությունը, բայց այս կերպ կա հարմարավետ հնարավորություն այցելելու Հայաստանի մայրաքաղաք, այնուհետև ուղևորվել Վրաստան»,- հավելել է Լոմիձեն:

Նրա խոսքերով, ճանապարհորդողների որոշակի կատեգորիայի համար համակցված տուրերն այս երկիր ավելի շահավետ են, քան անկախ ուղևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել