Fox News հեռուստաընկերության հաղորդավարուհի Բրիթ Մաքհենրին դատական հայց է ներկայացրել հեռուստաընկերության և նրա աշխատակցի դեմ՝ սեռական ոտնձգությունների համար:

Ներկայացված փաստաթղթերում նա նշել է, որ իր գործընկերը՝ Ջորջ Մերդոքը (Տայրուս կեղծանվամբ) սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկել իրեն․ հետևյալ բովանդակությամբ․ «Ես սիրում եմ քո սանրվածքները, դու հրաշալի տեսք ունես և դա ինձ գրգռում է: Միգուցե դա քեզ չի հետաքրքրում, բայց ինձ դուր է գալիս», «Այս լուսանկարն այնքան լավն է, որ ես կցանկանայի, որպեսզի այն հղիանար ինձանից․․․ահավոր սեքսուալ ես, սիրում եմ քո ոտքերը»:

Հաղորդավարուհու խոսքով, ինքը պատմել է ղեկավարությանը այս մասին, սակայն ի պատասխան ստացել է միայն սպառնալիքներ:

Բրիթ Մաքհենրին և Թայրուսը միասին հաղորդում են վարում, որի ընտացքում հյուրերի հետ քննարկում են թարմ լուրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել