Եգիպտոսի հնագետները հայտնաբերել են Փարավոն Ռամզես Երկրորդի արձանի գագաթային մասը Գիզա քաղաքում գտնվող Միթ Ռահինի շրջանում, Եգիպտոսի Հին Պտահ տաճարի մոտակայքում՝ հայտնում են հին հուշարձանների հարցով նախարարությունից:

Արձանի գտնված հատվածի բարձրությունը 105 սանտիմետր է, լայնությունը՝ 55 սանտիմետր: Գլխի վերևում պատկերված է «Կա» խորհրդանիշը, որը կարող է խորհրդանշել ուժ և կենսունակություն:

Փարավոնի արձանը գտնվել է մասնավոր տարածքում, որի սեփականատերը գաղտնի պեղումներ է իրականացրել, բայց զբոսաշրջային ոստիկանության կողմից ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել է մոտակա բացօթյա թանգարան, որտեղ այն կվերականգնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել