Aysor.am-ը գրում է.

Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում վավերացրել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնցով ստանձնած պարտավորությունների կատարումը ենթարկվում է պարբերական վերանայման, և երեկ հերթական վերանայմանը նախորդող նախնական նիստն էր, որի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՄԱԿ-ի մշտական առաքելություններին ներկայացնում էին երկրում առկա խնդիրները։

«Այս նիստի շրջանակում այլ անդամ պետությունները, որոնք կիսում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները, կարող են պետությանը առաջարկներ ներկայացնել, որոնք համընդհանուր պարբերական վերանայման շրջանակներում վերջնական հաստատման դեպքում դառնում են հանձնարարականներ, որոնք հաջորդող 4 տարիների ընթացքում պետությունը պետք է կատարի», - ասաց Սահակյանը։

Հայաստանից ներկա են եղել մի շարք բանախոսներ։ Սիրանուշ Սահակյանն անդրադարձ է կատարել դատական համակարգին.

«Շեշտադրել եմ դատական համակարգի անկախությունը, դեռևս նախորդ տարիներից առաջարկ էր եղել ամրապնդել դատարանների անկախությունը, և թեև սահմանադրական բարեփոխումները ինստիտուցիանալ և օրենսդրական տեսանկյունից բավարար նախադրյալներ էին ստեղծել, մենք պրակտիկայում ունեցանք շատ ավելի վատթարացող զարգացումներ։ Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած զարգացումներին, նախապատմությունը և ներկա մտադրություններն են ներկայացվել՝ սկսած Վահե Գրիգորյանի ներդրումից ՍԴ, օրինական կազմի լիազորությունները վիճարկելուց, որը նաև քննադատության արժանացավ միջազգային կառույցների կողմից, մինչև ներկա շրջանառվող թեմաները, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնեն Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միաձուլմանը և դրանով լուծեն ներկա ՍԴ կազմի փոփոխության հարցը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել