Factor.am-ը գրում է.

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տա՞լ, թե՝ չտալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցի՝ այսօր կառավարության նիստում տեղի ունեցած քննարկմանը, որի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այդ նախագծից:

«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալ, այլև ինչ-որ չափով լեգիտիմ է: Կառավարությունում են որոշումներ կայացվում: Ֆինանսների նախարարությունն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը կոտրելու է, Անանյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին: Դուք հարցի սխալ հասցեատեր եք ընտրել, որովհետև այդ հայտարարությունը շատ ավելի քաղաքական հայտարարություն էր և որեւէ անձի ուղղված չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել