Օրեր առաջ հանրությանը տեղեկացրի, որ սորոսականները ժամկետանց դատական հայց են ներկայացրել իմ դեմ՝ պահանջելով 300 000 դրամ այն բանի համար, որ ես ապացուցել և հայտարարել եմ սորոսականների ստախոս և կեղծավոր լինելու մասին:

Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ինձ հետ կապ էին հաստատում, հայտնում էին իրենց աջակցությունը և ցանկանում էին այդ 300 000 դրամից իրենց մասը վճարել, քանի որ ես արտահայտել էի նաև իրենց կարծիքը:

Այդ աջակցությունը ինչ-որ պահի վերածվեց ֆլեշմոբի «բոլոր սորոսականները ստախոսներ են» վերնագրով:

Հիմա նայելով այս ֆլեշմոբի՝ աշխարհի տարբեր ծայրերից անծանոթ հայերից մեզ ուղարկված տեսանյութերը՝ կարող եմ հստակ արձանագրել․
1. Սորոսականները, մեղմ ասած, չեն վայելում հանրության աջակցությունը:
2. Սորոսի վարձկաններին հանրությունը համարում է ստախոս, խաբեբա, կեղծավոր, անհայրենիք մարդիկ:
3. Սորոսի գրասենյակը վտանգ է ներկայացնում հանրային առողջությանը:
4. Ժամանակն է գործնական քայլեր ձեռնարկելու անհայրենիք, խաբեբա, փողամոլ գործակալներին մեր երկրից վռնդելու ուղղությամբ:
5. Ժամանակն է սահմանափակել անհայրենիք, խաբեբա փողամոլների գործունեությունը պետական սեկտորում:

Շնորհակալ եմ աջակցության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել