Եթե ամբողջ պետական համակարգը մերժում է «հեղափոխությունը», իսկ իրավապահ համակարգը` կոռուպցիայի դեմ պայքարը, ապա մեղքը դնել միջին կազմի վրա հեշտ է, բայց ոչ արդարացի:

Մյուս կողմից, եթե վերոգրյալը փաստ է, ապա այն ամբողջությամբ բացառում է համակարգային կոռուպցիայի բացակայությունը:

Եթե «համակարգային կոռուպցիա» ասելով նկատի ունենք, որ այդ փողերից վարչապետի գրպանը չի մտնում, ապա դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համակարգային կոռուպցիայի բացակայություն արձանագրելու համար: Այդ թեզը պնդողները քիչ բան գիտեն թե՛ կոռուպցիայի և թե՛ պետական կառավարման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել