Tert.am-ը գրում է.

Հարգելի՛ պարոն Միրզոյան, 1991 թվականից ի վեր ՀՀ-ն ունեցել է կոռումպացված և թալանչի կառավարություն, բայց դրանից ելնելով՝ մենք չենք ասում, որ եթե կառավարություն եք, ուրեմն թալանչի եք ու կոռումպացված, ըստ այդմ խնդրում եմ՝ 1991 թվականից ի վեր ընդդիմության գործելաոճով մի կանխորոշեք մեր անելիքը: Այս մասին Ազգային ժողովում վարկային համաձայնագրերի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին:

«Երբ մենք մտնում էինք այս դահլիճ, ունեինք մի փաստաթուղթ, որ տիկին Թանդիլյանն իր հանձնաժողովում դեմ չի արտահայտվել այս 4 նախագծերին և ըստ այդմ մենք տրամադրված էինք կողմ քվեարկելու: Հիմա, երբ պարոն Հայրապետյանը (ֆինանսների փոխնախարար) ներկայացնում է, ես կողմ էլ քվեարկեմ, վաղը ստիպված կլինեմ ավելի լավ հիմնավորել՝ ինչու կողմ քվեարկեցի, քան պարոն Հայրապետյանն էր, քան կառավարությունն էր ներկայացնում»,- ասաց Գորիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել