Panorama.am-ը գրում է.

«Ենթադրում ենք վերականգնել բանակի մարզական կենտրոնը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած մեր քաղաքացիներին»,- այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նշենք, որ խորհրդարանը արտահերթ նիստով քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու օրեքների նախագծերի փաթեթը։

Ըստ Բալայանի, խոսքը այն մարզիկների մասին է, որոնք ընդգրկված չեն «Նշանակալի հաջողություն ունեցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի» շրջանակում։ «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սպորտի պատասխանատուների, տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Կարծում ենք, որ այս նախագիծը ընդունելուը դեպքում հնարավորություն ենք ստեղծում բանակում սպորտային առաջխաղացման, զարգացման առումով։ Բացի այդ փորձ ենք անում բյուջետային ներդրումները նվազեցնել և շեշտը դնել ներդրումների վրա»։
ՊՆ փոխնախարարը նշեց, որ հիմնական ուշադրությունը սևեռվելու է օլիմպիական մարզաձևերի վրա։ Օրենքի ընդունման դեպքում կանոնադրություն սահմանելը վերապահված է լինելու ՀՀ կառավարությանը. «Կանոնադրությամբ կհստակեցվեն բոլոր ձևաչաձերն ու կարգը, որ նախատեսվում է ունենալ մարզական ակումբում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել