Նախօրեին Երևանում ինքնասպանության դեպք է գրանցվել. 1985 թվականին ծնված քաղաքացին նետվել է կամրջից: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել Կիևյան կամրջից»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել