2019 թվականին Զատիկի տոնին Գորան Բրեգովիչը համերգով հանդես է եկել Մոսկվայում, հոնորարը եղել 1.900.000 ռուբլի կամ չոր հաշվարկով՝ 27.000 €։ Հայաստանը հյուրընկալել է Բրեգովիչին` վճարելով 65.000 €, այսինքն՝ համարյա երկու անգամ թանկ։

Հիմա հարց մեր իշխանություններին․ էդ ի՞նչ հրաշք է տեղի ունեցել 8 ամսվա ընթացքում, որ Բրեգովիչի հոնորարը կրկնապատկվել է։ Չե՞ք կարծում, որ դա մինիմումը վիրավորական է, որ Հայաստանում ելույթ ունենալու համար կրկնակի թանկ գումար է պահանջում։ Հիմա հարց իշխանավորներին․ դուք ինքնասիրություն ունե՞ք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել