Tert.am-ը գրում է.

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է երկրում 2020 թվականի մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը, հաղորդում է Reuters գործակալությունը: 

Նշվում է, որ խորհրդարանը որոշել է ընտրություններ անցկացնել, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չկարողացան կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել:

Քնեսեթում ընտրությունների օրը հաստատող օրենքի օգտին քվեարկել են բոլոր ներկա պատգամավորները՝ 94 հոգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել