Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատասխանել է Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի վերաբերյալ հարցին: Այդ մասին հայտնել է The New York Times հրատարակությունը:

Աստղի խոսքով՝ ինքը չի խուսափում հարաբերություններից, բայց նաեւ ոչ ոքի հատուկ չի փնտրում: «Չգիտեմ, թե կանանց հետ քանի սիրավեպ են ինձ վերագրել վերջին երկու-երեք տարվա ընթացքում, բայց այդ ասեկոսեներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»,-նշել է արտիստը:

2014 թվականին Բրեդ Փիթն ամուսնացել է Անջելինա Ջոլիի հետ: Զույգը վեց երեխա ունի, որոնցից երեքը որդեգրված են: 2016 թվականի սեպտեմբերին դերասանուհին ապահարզան է տվել: Ճշտվել է, որ Ջոլին ամուսնուց դժգոհ էր երեխաների դաստիարակության նրա մեթոդների պատճառով: Բաժանվելուց հետո Փիթին սիրավեպ էին վերագրում իր գործընկերուհու՝ Շառլիզ Թերոնի հետ:

Ավելի ուշ դերասանուհին կատակել է, ասելով, որ իրենք ռոմանտիկ կապ են ունեցել, որի մասին ինքը չի էլ իմացել: Այս տարվա աշնանը դերասանին կասկածել են ոսկերչական զարդերի դիզայներ եւ հոգեւոր բժշկող Սաթ Հարի Հալսայի հետ հարաբերությունների մեջ, սակայն այդ տեղեկատվությունը նույնպես չի հաստատվել: Նոյեմբերին մի շարք ԶԼՄ-ներ նաեւ հայտնել են, որ 55-ամյա Փիթը հանդիպում է 30-ամյա դերասանուհի Ալիա Շոքաթի հետ: Հայտնիներին միասին նկատել են Քանյե Ուեսթի օպերայի ցուցադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել