Մենք մշտապես մոռանում ենք այն մասին, որ հարաբերությունները ծանր աշխատանք են։ Եվ մենք սովորաբար մինչև վերջ չենք գիտակցում, թե ինչ ուղի ենք ընտրում, երբ հարաբերությունների մեջ ենք մտնում։

Ձոնգսար Ջամյանգ Կհենցե Նորբու Ռինպոչեի փիլիսոփայությունը չորս բան է դիտարկում որպես խոչընդոտ, որոնք խանգարում են մեզ հասնել սիրո և երջանկության։

Միասին տեսնենք, թե որոնք են դրանք.

1. Պայմանականություն

Պայմանականությունը երկարատև գործընթաց է, որը սկսվում է մանկության տարիներից։ Ծնողները, ուսուցիչները, ընկերները, հարևաններ, բոլորը սովորեցնում են, ստիպում են մեզ մտածել և արձագանքել որոշակի կերպով։ Մենք արձագանքում ենք, առանց մտածելու մեր բառերի հետևանքների մասին, առանց մտածելու ուրիշի մասին։ Այս «ծրագրավորվածությունից» ազատվելու համար պետք է մշտապես բարձրացնել գիտակցության մակարդակը, որը կօգնի մեզ տարբերել ճիշտը սխալից։

2. Անվստահություն

Երբ մենք մեր զուգընկերոջից խոստում ենք վերցնում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մենք վախենում ենք կորցնել այդ մարդուն, այլ ոչ թե իրական սերը, որը մեր ներսում է։

Մենք շատ ենք վախենում միայնակ մնալ, դրա համար էլ չենք հասկանում, որ մեկ ուրիշին սիրելու համար մենք ինքներս պետք է սովորենք ապրել լիակատար կյանքով։

3. Թերհասկացումը

Եվս մեկ ուսուցիչ՝ Ջիգմե Լինգպան, ասում էր, որ մարդկանց շատ դժվար է իրենց մտքերը հասցնել ուրիշներին։ Սկսելով մտածել՝ մենք քաոս ենք ստեղծում, որը միայն ուժեղանում է, երբ մենք բառերը բարձրաձայնում ենք։ Մենք չպետք է հույս դնենք, որ լավ ենք հասկանալու միմյանց։ Առավելագույնը, ինչի վրա մենք կարող ենք հույս դնել, նվազագույն թերհասկացումն է։ Երբ մենք շփվում ենք մեր սիրելիի հետ, խոսքերը պետք է սրտից բխեն։ Երբ մենք սկսում ենք ուղեղի օգնությամբ խոսել, մենք քաոս ենք սեղծում, քանի որ մեր ուղեղը, ինչպես արդեն նշվեց, պայմանավորված է մեզ շրջապատող իրականությամբ։

4. Կեղծ սպասումներ և ենթադրություններ

Երբ մենք նոր հարաբերություններ ենք սկսում, փորձում ենք մեզ լավագույն կողմից ցույց տալ։ Արդյունքում մենք երկուսս էլ մեր գլխում կեղծ կերպարներ ենք ստեղծում, որոնք ժամանակի փորձությանը չեն դիմանում, քանի որ մեր իրական «ես»-ը տարբերվում է այս գեղեցիկ նկարից։ Այս անհամապատասխանությունը հաղթահարելու համար մենք պետք է սովորենք սիրել առանց սպասումների և մեր զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել