Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խաչիկ Ս-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Նարեկ Մ-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Ս-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Արմավիրի ոստիկանները Խաչիկ Ս-ին և Նարեկ Մ-ին հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ են վերցվել ծնողի և մանկավարժի ներկայությամբ, որիկց հետո բաց են թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել