Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականներն ախորժակը վերահսկող գեներ են հայտնաբերել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակել է Nature Metabolism գիտական ամսագիրը:

Շվեյցարացի գիտնականները, Բարտ Դեպլանկեի գլխավորությամբ, ուսումնասիրել են պտղաճանճերի միտոխոնդրիալ ԴՆԹ-ն: Նախկինում գիտնականները հիմնականում կենտրոնացած էին բջջի միջուկի գենետիկական տարբերակների վրա:

Գիտնականները դրոզոֆիլների միտոխոնդրիալ ԴՆԹ-ի 231 տարբերակ են դիտարկել: Հետևելով արտաքին նշանների հետ դրանց կապին՝ գիտնականները հայտնաբերել են սնվելու վարքի, նյութափոխանակության և նույնիսկ սթրեսի մակարդակի համար պատասխանատու գեները:

Մասնագետները պարզել են ԴՆԹ տարբերակների 12 խմբերը, որոնք միշտ միասին են ժառանգվում: Պարզվել է, որ դրանք կապված են ոչ միայն ժառանգական հիվանդությունների, այլև սովորությունների հետ:

Գիտնականները «շատակեր» պտղաճանճերի միտոքոնդրիալ գենոմը փոխպատվաստել են ավելի քչակերներին, ինչից հետո վերջինների սնվելու վարքը փոխվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել