Factor.am-ը գրում է.

«Պետք է խորհրդարան ներկայանանք որպես մնջախաղի թատրո՞ն, կոճակ սեղմե՞նք»,- Ազգային ժողովում factor.am-ի հետ զրույցում հարց ուղղեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով այլակարծության համար իշխանության կողմից ընդդիմությանը քննադատելու մասին։

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահն այս թեմայով խորհրդարանական ամբիոնից քննադատական ելույթ ունեցավ, Պետրոսյանն արձագանքեց․ «Արարատ Միրզոյան չէ, ով ուզում է լինի, ո՞վ կարող է մեզ արգելի այլախոհ լինել»։

Պատգամավորն արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերին, ով քննադատել էր ԲՀԿ-ականներին՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին կազմակերպված օրինագծի քվեարկության համար։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել