Ստոկհոլմի ֆիլհարմոնիկում տեղի է ունեցել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը մրցանակներ է հանձնել բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության ոլորտներում: Դիպլոմներ և ոսկե մեդալներ են ստացել 14 մարդ:

Նոբելյան հիմնադրամի խորհրդի նախագահ Կառլ-Հենրիկ Հելդինը ելույթ ունենալով արարողությանը, նշել է, որ առաջընթացը հնարավոր է միայն փաստերի հիման վրա: Նրա խոսքերով, ժամանակակից աշխարհում բացակայում է հարգանքը կլիմայի վրա մարդկության կենսակերպի բացասական ազդեցության անհերքելի ապացույցների վերաբերյալ:

Այս տարի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Միացյալ Նահանգներից Ուիլյամ Քելինը և Գրեգ Սեմենցան, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից Փիթեր Ռեթքլիֆը:

Ֆիզիկայի ոլորտում դափնեկիրներ են դարձել կանադացի Ջեյմս Փիբլզը, շվեյցարիացիներ Միշել Մայորը և Դիդյե Քելոն:

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել ամերիկացի Ջոն Գուդինաֆը, բրիտանացի Սթենլի Ուիթինգհեմը և ճապոնացի Ակիրա Եսինոն:

Այս տարի գրականության ոլորտում միանգամից երկու մրցանակ է շնորհվել՝ 2018-ի և 2019-ի համար: Անցած տարի որոշվել էր այս ոլորտում Նոբելյան մրցանակ չհանձնել ծագած սկանդալի պատճառով: Արդյունքում, 2018-ի մրցանակը ստացել է լեհ գրող և բանաստեղծ Օլգա Տոկարչուկը, իսկ 2019-ինը՝ ավստրիացի դրամատուրգ Փիթեր Հանդկեն:

Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկի տնտեսագիտության գծով պարգևը ստացել են հնդկա-ամերիկացի հետազոտող Աբհիջիտ Բաներջին, ֆրանսիացի Էսթեր Դուֆլոն և ամերիկացի Մայքլ Քրեմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել