168.am-ը գրում է.

«Թալիբան» արմատական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի Բաղրամի շրջանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում հարձակման պատասխանատվությունը, տուժածների թիվը հասել է 73-ի, եւս երկու մարդ զոհվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ 62 տուժածի, այդ թվում՝ վրացի հինգ զինվորականների մասին: Ինչպես հայտնել է Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, երկու մարդ զոհվել է, տուժածների թվաքանակը հասել է 73-ի: Ալիքի տվյալներով՝ թալիբների հետ մարտերը շարունակվում են, հարձակվողներից երեքն սպանված են եւ մեկը՝ ձերբակալված: Եվս երեք զինյալներ դեռեւս դիմադրություն են ցույց տալիս: 1 TV news հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը: Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում:

Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների: Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել