Այս անգամ Blognews.am-ը զրուցեց հագուստի դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, ով կիսվեց իր տեսակետներով, կյանքի օրենքներով, խոսեց նորաձևության և ոճի մասին:



Երբեք մի կրեք
այն, ինչ նորաձև է, բայց ձեզ չի սազում։ 

Երբ ես առավոտյան արթնանում եմ, առաջին հերթին վերցնում եմ հեռախոսս։

Երբեք չեմ կրի մանուշակագույն հագուստ։

Ինձ համար միշտ նորաձև է դասականը։

Միշտ հիացել եմ Դոնատելա Վերսաչեով։ 


Դժվարությունները հաղթահարում եմ
ժպիտով։

Ինձ համար շատ կարևոր է ներքին խաղաղությունը։

Շատ եմ վախենում կորուստներից։

Դիմացինիս մեջ առաջինը նկատում եմ անկեղծությունը։

Գեղեցկությունն ինձ համար մարդկային հոգու մաքրությունն է։



Խորհուրդ եմ տալիս
հավատալ երազանքներին։

Եթե դեռ չեք փորձել Milka-ի բիսկվիտները, ապա անպայման փորձեք։

Անճաշակ է նա, ով կրում է իր կազմվածքին անհամապատասխան հագուստ և համարում է այն նորաձև։

Ես չեմ համակերպվի այն մտքի հետ, որ չզբաղվեմ իմ սիրած գործով։

Ես սիրահարված եմ կյանքին։



Եթե չգիտեք ինչ կրել այսօր, ապա համեցեք Anahit Simonyan fashion։

Ես ինձ համարում եմ հաջողակ։

Հագուստը պետք է լինի հարմարավետ և նորաձև։

Նորաձևությունն ինձ համար արվեստ է։

Ինքնավստահ լինելու համար պետք է լինել բավարարված։

Միշտ հիշեք այս կարևոր օրենքը` երբեք մի ասեք երբեք



Նյութը՝ Լիա Մարուխյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել