Panorama.am-ը գրում է.

Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։  Պատասխանատու անձինք նշում են, որ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին, որևիցե բան ստիպել: Այս մասին գրում է Jnews-ը: 

Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «մոտիվացնում» աշխատողներին գնալ հանրահավաքին:

«Մեզ ասացին, որ 14-ին մեզ կտանեն Թբիլիսի, ապա հետ կբերեն: Նրանք մեզ սպառնացին, եթե մենք չգնանք, ապա նրանք մեր հավելավճարները չեն տա», – ասել է մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:

Ոմանց չեն ասում ուղևորության իրական նպատակը, բայց պարտադրում են մասնակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել