Tert.am-ը գրում է.

Ներկայացնում ենք ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու խնդիրների մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի հոդվածը, որը գրվել է Tert.am-ի համար։

Դատարանի անկախության ստանդարտների վերաբերյալ առկա միջազգային փորձից կարելի է անել հետևյալ հետևությունները.

Դատական համակարգի անկախությունը պահանջում է, որ դատավորները զերծ լինեն արտաքին ճնշումներից, և՛ ուղղակի, և՛ անուղղակի միջամտությունից ու ազդեցությունից:

Դրա համար պետք է առկա լինեն որոշակի երաշխիքներ դատավորների նշանակման, ազատման,  դատարանի կազմի, կառուցվածքի, ժամկետի, գործառույթների իրականացումից հրաժարվելու հետ կապված:

Ի թիվս այլնի այս երաշխիքներին ոչ իրավաչափ կերպով միջամտությունը հանդիսանում է անկախության սկզբունքի խախտում:

Անկախությունը պետք է դիտարկել և՛ որպես դատական իշխանության հատկանիշ, և՛ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Անկախությունը պետք է ապահովվի նաև օրենսդրի և գործադիրի միջև իրավահարաբերություններում, որից ենթադրվում է, որ այս մարմինները ևս չպետք է ոչ իրավաչափ կերպով միջամտեն դատական իշխանության գործերին:

Որպես անկախության չափման միավոր է հանդիսանում նաև օբյեկտիվության թեստը, որի համաձայն՝ դատարանի կազմը և այլ հանգամանքները չպետք է կասկած հարուցեն անկախության տեսանկյունից:

Այս ամենի լույսի ներքո դիտարկելով վաղ կենսաթոշակի վերաբերյալ  օրենքի նախագիծը՝ ակնհայտ է դառնում, որ իշխանության կողմից խաթարվել են դատական իշխանության անկախության, այդ թվում՝ արդար դատաքննության սկզբունքները, մասնավորապես.

Նախագիծը գործիք է հանդիսանում գործող դատավորներին հեռացնելու և նոր կազմ ձևավորելու հարցում, ինչը ուղիղ միջամտություն է դատական իշխանության նկատմամբ

Այս հարցի համատեքստում շատ կարևոր է երկու հանգամանք.

Արդյո՞ք իշխող ուժը, ի դեմս օրենսդիրում իր խմբակցության կարող է առանց այլ քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի ընտրել իր համար ցանկալի ՍԴ դատավորի թեկնածուներին,

 Արդյո՞ք վաղ կենսաթոշակի գնալը իսկապես կամավոր է:

Դատավորների ընտրության մասով հարկ է նշել, որ թեև նախագծով սահմանված է դատավորների՝ կամավոր կերպով կենսաթոշակի հնարավորություն, այդուհանդերձ՝ ուսումնասիրելով փաստերը, ակնհայտ է դառնում, որ այն մեղմ ասած  կամավոր չէ: 

Մասնավորապես, այդ մասին են վկայում նախագծի քննարկումներին զուգորդած հայտարարությունները, այդ թվում՝ ԱԺ նախագահի, նրա տեղակալի, արդարադատության նախարարի մակարդակով՝  արժանապատիվ հեռանալու, արժանապատվություն ունենալու դեպքում առաջարկը ընդունելու, պարտադիր փոփոխությունների և ոչ ոքի խույս չտալու մասին:

Այդ մասին է վկայում նաև ՍԴ շուրջ ամիսներ շարունակ ձևավորված իրավիճակը՝ զուգորդված վիրավորանքներով, սպառնալիքներով, շինծու քրեական գործերով՝ որոնք մի կողմից կարող են հանդիսանալ կրկնվելու ազդակ՝ խաղաղ պայմաններում չհեռանալու դեպքում, իսկ մյուս կողմից ունեն կրկնվելու իրական և մեծ շանսեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել