Պոպուլիզմի արքայի հայտարարված մրցույթում Հայկոն հաստատ մրցանակային տեղ կզբաղեցնի։ 2017 թվի սեպտեմբերին «Կարգին» Հայկոն ասում է, որ ֆիննախի մոտ օրենք է խախտվում նախարարի ու փոխնախարարի ավտոմեքենաների կայանման պատճառով, ինչը վտանգում է քաղաքացիների կյանքը, տուրիստների կյանքը։ Նա հատուկ ընդգծում է, որ պետություն կառուցելիս պետք է մի քիչ սիրել այն, և հորդորում վարչապետին հարգել օրենքը։

Բա հիմա, պարոն պոպուլիստ քաղաքապետ, հա՛մ մեխն ա ձեռդ, հա՛մ նալը, առնվազն շաբաթը մեկ պետավտոտեսչության պետերից մեկին հանձնարարականներ ես տալիս, բա ասա՝ թող հարգեն օրենքը, հորդորի որպես քաղաքագլուխ, թող գնահատեն հպարտ քաղաքացիների և տուրիստներու կյանքը, թե ուժդ չի պատում, հորդորի վարչապետին, թող ասի։ Ձեռքի հետ էլ մեծ խնդրանք․ եթե կկարողանաս, ու դուխդ կհերիքի, հորդորի, թող ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության մոտ էլ 2-րդ, 3-րդ շարքում ավտոները չկանգնեն․ մեծ խանութների, շուկաների ու մոլերի մասին չեմ էլ ուզում ասել։ Դե քեզ տեսնենք, դուխո՛վ։ 

Նկարն արված է այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել