Tert.am-ը գրում է.

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին:

«Օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար, իսկ այս օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը: Սա կարող է վատ նախադեպ լինել, որ երկրում իրավունքը կորցնի իր էությունը»,-ասաց Այվազյանը:

Նա նշեց՝ օրենքի հիմքում պետք է բացառապես ընկած լինի իրավունքի էությունը և տրամաբանությունը, մինչդեռ այս օրինագիծը նախադեպ է իշխանությունների ամենաթողության համար՝ ինչ օրենք ցանկանան, կընդունեն:

«Արդյունքում ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը, կարծես թե, վերածվում է կրկեսի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել