Aysor.am-ը գրում է.

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին, այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Արցախի նախկին վարչապետ, առաջիկա ընտրություններում որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Այո՛, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել