ԱՄՆ-ում հայտարարվել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 5-ին։ Այն կվարի բրիտանացի կատակերգու Ռիկի Ջերվեյսը:

Այս տարի Netflix-ի կողմից նկարահանված ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ անվանակարգերում:

Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ը ներառված են «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հավակորնդերի ցանկում։ Մրցանակին հավակնում են նաև Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն» (Marriage Story, 2019), ամերիկա-բրիտանական «1917» (ռեժիսոր՝ Սեմ Մենդես) և «Երկու Պապ» (The Two Popes) ֆիլմերը։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգին հավակնում են Սինտիա Էրիվոն («Հարիեթ» ֆիլմում դերի համար), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Քրիստիան Բեյլը («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի»), Անտոնիո Բանդերասաը («Ցավ և փառք»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») և Ջոնաթան Փրայսը («Երկու Պապ»)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել