2018 թվականի հունիսի 7-ին Փաշինյանը պնդում է. «Անշուշտ, տեղյակ եք, որ ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ, Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ բանակցային ինքնուրույն կողմ պետք է դառնա նաև ԼՂՀ-ն, այսպես ասած, «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել հակամարտությունից առաջ ու հետո»:

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Փաշինյանի ԱԺ-ի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարը պնդում է. «Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ»:

Ու այսպես դիրք առ դիրք հանձնվում է... Ու սրիկա են, թե պարզապես դեբիլ՝ արդեն էական չէ: Ինձ այլ բան է հետաքրքիր: Բոլոր էն մարդիկ, որ ինձ մեղադրում էին էքստրեմիզմի մեջ, հիմա ո՞նց կբնութագրեն այս ամենը: Կկարենա՞ն առանց քֆուրի մի բան արտաբերեն: Կկարենա՞ն յուրաքանչյուր քայլառաստի մայրիկին չմտաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել