Tert.am-ը գրում է.

Կրթության ոլորտն իշխանություն և ընդդիմություն չի ճանաչում, դրա ռազմավարությունը մշակվում և իրականացվում է բոլորի կողմից, արդյունքն էլ պիտի երևա միայն տարիներ անց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը:

«Կրթության ռազմավարությունը չի կարող մշակվել միայն ԿԳՄՍՆ-ի կողմից, դրան պետք է մասնակցեն մնացյալ բոլոր գերատեսչությունները: Կրթությունը պետք է լինի ամենաառանցքային ոլորտը: Երկարաժամկետ նպատակներ դնելու դեպքում պետք է անդրադառնանք նախևառաջ կրթական համակարգին, սկսենք բարձր որակավորման քաղաքացիներ ու մասնագետներ պատրաստել»:

Ըստ Ալոյանի՝ կարևոր է կենտրոնանալ ոչ թե գիտելիքի, այլ հմտությունների փոխանցման վրա, հասկանալ, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ ապագայում:

«Մռայլ, սև պատերով, քանդված զուգարաններով և ֆիզկուլտուրայի դահլիճով, առանց ջեռուցման դպրոցում, ինչպես, ասենք, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցն է, չի կարող լավ կրթություն լինել: Միջավայրը շատ կարևոր է ուսուցման համար: Կրթությունը հավասար իրավունք է բոլորի համար՝ անկախ աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից»,- նշել է Ալոյանը՝ հավելելով. «Կրթությունը պետք է լինի ապակենտրոնացված, որ ամեն մարզ ու բնակավայր ունենա իր առաջնահերթությունները, ըստ տարածաշրջանի՝ ցուցաբերվի տարբերակված մոտեցում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել