ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման, հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը և Ջորջ Բուշի դուստրը՝ Ջեննան, այցելել են Կան-Գիուոկի օկրուգում գտնվող վիետնամական դպրոցներից մեկը, որտեղ շփվել են տեղի աշակերտուհիների հետ՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այցի նպատակը դարձել է Մալայզիայում կանանց կրթությանը նվիրված խորհրդաժողովը:

Միշել Օբաման դպրոցի աշակերտուհիների առջև հանդես է եկել ճառով, իսկ հետո բարեկամական մթնոլորտում աղջիկների հետ զրուցել է դեռահասների կրթական հնարավորությունների մասին: Sputnik-ի ֆոտոժապավենում ներկայացված են երեխաների հետ հայտնիների հանդիպման լուսանկարները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել