Tert.am-ը գրում է.

7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության գրեթե 1 տարվա ընթացքում 132 պատգամավորներից 19-ը հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել: «Լուռ» պատգամավորներից 11-ը «Իմ քայլը» խմբակցությունից են, 7-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 2019 թ. հունվարի 14-ին նորընտիր ԱԺ-ն հրավիրեց իր առաջին նիստը: 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանն ավարտվելու է 2019 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 4-րդ նստաշրջանը մեկնարկելու է 2020 թ. հունվարի 20-ին: Այսինքն՝ ԱԺ-ի գործունեության 1 տարին լրանալուն մնացել է 10 օր:

«Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորից 11-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.

1 - Աթաբեկյան Վարդան – 0 հարց, 0 ելույթ

2 - Ասատրյան Մաթևոս - 0 հարց, 0 ելույթ

3 - Գևորգյան Գոռ – 0 հարց, 0 ելույթ

4 - Թևոնյան Սեդրակ - 0 հարց, 0 ելույթ

5 - Հակոբյան Երջանիկ - 0 հարց, 0 ելույթ

6 - Ղալումյան Վահե - 0 հարց, 0 ելույթ

7 - Միխայիլով Արսեն - 0 հարց, 0 ելույթ

8 - Պետրոսյան Արտաշես - 0 հարց, 0 ելույթ

9 - Սարուխանյան Կարեն - 0 հարց, 0 ելույթ

10 - Հակոբ Սիմիդյան (խմբակցության քարտուղար) - 0 հարց, 0 ելույթ

11 - Քոչարյան Անդրանիկ – 0 հարց, 0 ելույթ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորից 7-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.

1 - Աղաբաբյան Արայիկ – 0 հարց, 0 ելույթ

2 - Էդուարդ Բաբայան – 0 հարց, 0 ելույթ

3 - Գևորգյան Քաջիկ - 0 հարց, 0 ելույթ

4 - Հայրապետյան Ջանիբեկ - 0 հարց, 0 ելույթ

5 - Մանուկյան Դավիթ - 0 հարց, 0 ելույթ

6 - Սողոմոնյան Սողոմոն - 0 հարց, 0 ելույթ

7 - Ստեփանյան Տիգրան - 0 հարց, 0 ելույթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել