Եթե Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ, որոնք Ադրբեջանում ունեն ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ կարգավիճակ, ապա նման բան տեղի ունենալու դեպքում նա նաև պարտավոր է ապահովել, որ ՀՀ-ն պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցեն Արցախյան հակամարտության նրբություններին տիրապետող ՀՀ տարբեր կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Իսկ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) ընտրված իշխանությունը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ որպես լիարժեք բանակցային կողմ: ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է:

Այսպիսի մտահոգիչ հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Եվ սա է ներկայումս մեր երկրի միակ իրական և գլխավոր օրակարգը:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանության ակտերի (Չարդախլու, Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Արծվաշեն, Շահումյան, Մարաղա և այլն), սանձազերծված ագրեսիայի և պատերազմական գործողությունների հետևանքով մենք՝ հայերս, ունեցել ենք հարյուրհազարավոր փախստականներ: ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ևՍ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ:

Հ.Գ. 2. Ըստ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ Բաքվում մինչև կոնֆլիկտը որոշ գնահատականներով բնակվում էր 500 000 հայ:

Քոթանջյան Տիգրան

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել