Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) Ստամբուլում կազմակերպել է «Հասկանալ Չինաստանը, համագործակցել Չինաստանի հետ» խորագրով կոնֆերանս (համաժողով), որին ներկա է գտնվել Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը:
Նրա ելույթն ուղեկցվել է սկանդալային միջադեպով: Երբ Քրիստիան Վուլֆը մոտեցել է ամբիոնին և գերմաներեն ելույթ ունեցել, պարզվել է, որ թարգմանիչ չկա:
Համաժողովի կազմակերպիչներից մեկը մոտեցել է Գերմանիայի նախկին նախագահին, հայտնել, որ գերմաներենի թարգմանիչ չկա, ուստի պահանջվում է անգլերեն ելույթ ունենալ:
Ի պատասխան նման վերաբերմունքի՝ Վուլֆը հայտնել է, որ հնարավոր չէ այդ թեմայով անգլերեն ելույթ ունենալ և հեռացել է ամբիոնից:
Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2019/12/10/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1/171538
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել