Merriam-Webster՚s Collegiate Dictionary ամերիկյան բացատրական բառարանը ընտրել է «տարվա բառ»-ը: Այդ բառը they (նրանք) դերանունն է, որի նշանակությունը ճշտել են 313 տոկոսով ավելի հաճախ, քան նախորդ տարի:

Բառարանի ներկայացուցիչների խոսքով, այդ բառը ԱՄՆ-ում եղել է սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցերին վերաբերող բազմաթիվ հասարակական բանավեճերի կենտրոնում: Իսկ առավել հայտնի է դարձել բրիտանացի երաժիշտ Սեմ Սմիթի այն արտահայտությունից հետո, թե ինքն իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին, ուստի խնդրում է գրել «նրանք», այլ ոչ թե «նա»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա բառ էր դարձել justice-ը (արդարություն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել