Tert.am-ը գրում է.

Երեսպաշտության և անբարոյականության ևս մեկ ապացույց տեսանք ի դեմս այս գործի: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների  բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը:

«Քանի որ ակնհայտ օտարերկրյա գործակալական ցանցի պատվերով աշխատող որևէ խումբ՝ այս դեպքում «Ռեստարտ» խումբը, այսօրվա դրությամբ գտնվում է իշխանության հովանավորչության ներքո, որովհետև ոչ միայն հավուր պատշաճի պատիժ չի ստացել մինչ օրս, այլ նաև մենք տեսնում ենք, որ ազատորեն խախտում է օրենքը»,-ասաց նա և նշեց, որ դրա ապացույցն այն է, որ «Ռեստարտի» անդամներից մեկը հեռացել է պետությունից և վերադարձել` ըստ իր քմահաճույքի:

«Իշխանության զգալի մաս են կազմում այնպիսի պաշտոնյաներ, որոնք ուղղակիորեն օտարերկրյա գործակալական ցանցի կազմակերպիչների հետ փողկապակցված անձինք են, և մարդիկ, որոնք ժամանակին սպասարկել են այդ ցանցերը: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ այսպիսով մեր պետության անվտանգությունը սպառնալիքի ներքո է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել