Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում։

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ մեծ դժգոհություն ունի նախաքննության ընթացքից: «Կան անձինք, որոնց անձն այդպես էլ նախաքննության ընթացքում պարզել չհաջողվեց: Նախաքննության ընթացքում մեղադրյալներից մեկին՝ խափանման միջոցի առկայության պայմաններում, թույլ տվեցին հատել սահմանը, գնալ Թբիլիսի, մասնակցել այնտեղ հրահրված ցույցերին»,-ասաց նա և նշեց, որ նախաքննության ընթացքում իր փաստաբանի ջանքերով ամբողջությամբ ապացուցված է մեղադրանքը:

«Մեր բախտից տարածքը տեսանկարահանվել է, նաև տեսանկարահանվել է ամբողջ ընթացքը, թե որքան ժամանակ առաջ են նրանք եկել դարանակալել և իրենց գործողությունները ոնց են համակարգել: Խմբի անդամները իրենք ևս չեն ժխտում իրենց գործողությունները, ընդունում են, որ իրականացրել են այն գործողությունները ինչ իրենց վերագրում են, բայց գտնում են, որ իրենց չպետք է դատել, այլ նույնիսկ հերոսացնել, քանի որ իրենք դա իրականացրել են հեղափոխության արժեքների պաշտպանության նպատակով: Պարզից էլ պարզ է, որ նրանք վայելում են իշխանության բարձր հովանավորությունը և դրա ներքո առ այս պահը անպատիժ են, բայց խոստանում եմ, որ այդ անպատիժ վիճակը երկար չի տևելու, և նրանք իրենց արժանի պատիժը կստանան»,-նա:

Ըստ Նարեկ Մալյանի` «Ռեստարտի» պահանջը հակաիրավական է և իրավական անգրագիտություն, և չի կարծում, որ դատարանն այդ աստիճան անգրագետ մոտեցմանը կարող է տուրք տալ: «Սորոսականները սիրում են անել արարքներ, բայց չեն սիրում դրա դիմաց պատասխանատվություն կրել: Ես կարծում եմ՝ այս հարցով հանրային կարծիքը իմ կողմն է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել