Tert.am-ը գրում է.

Նման նախագիծը չի կարող կյանքի կոչվել և ցանկացած իշխանության ձեռքին գործիք կդառնա։ Այս մասին այսօր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նա ներկայացրեց  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը ընդունվելու դեպքում ամենամեծ վտանգները։ «Առաջին՝ Հանրային հեռուստաընկերությունը դառնում է հսկա կառույց, որը նաև շատ թանկ է նստում հարկատուների վրա»,- նշեց նա։

«Երկրորդ. այս օրինագծում չի երաշխավորվում արդեն կայացած հեռուստաընկերությունների հետագա սփռումը, քանի որ կասկածելի է, որ մասնավոր հանրապետական մուլտիպլեքս կկառուցվի։ Երրորդ՝ այս օրինագծի նախաձեռնողները և կողմնակիցները նվազագույն սոցիալական փաթեթում ներառում են միայն Հանրային հեռուստաընկերությունը․ անթույլատրելի է»,- ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ նոր օրինագծում մոռացության են մատնվում ռադիոկայանները, քանի որ այդ օրինագծով այլևս հնարավոր չի լինի մարզերում ռադիոընկերություն բացել։ «Նախագիծը բավական փնթի և խրթին լեզվով էր կազմված՝ շատ հաճախ անհեթեթ ձևակերպումներով»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել