Tert.am-ը գրում է.

«Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքում պետք է կարևոր լինի խոսքի ազատության ապահովումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկման ժամանակ ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Աղասի Ենոքյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ հեռուստատեսությունները ամբողջովին չեն վերահսկվում իշխանության կողմից։ Նա նշեց, որ արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենք մշակելու նախագիծ ընդունվեց։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը նշեց, որ այդ նախագծի էությամբ բոլոր հեռուստատեսությունները պետք է եթերից դուրս գային, և մնար միայն Հանրային հեռուստատեսությունը։

«Շատ ուրախ եմ, որ բոլորիս ջանքերով կարողացանք կասեցնել այդ ոչ այդքան տրամաբանական քայլը, և պետք է մտածել, թե ինչ սկզբունքներ պետք է լինեն  նոր օրենքի հիմքում»,- ասաց Ենոքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել