Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն դեմքի շարժումով հուշել է շրջվել լուսանկարիչների կողմը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ, և քիչ էր մնացել՝ նստեր ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկարիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին:

Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:

Նշենք, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտից հետո մեկնարկել է Պուտին-Զելենսկի հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել