Aysor.am-ը գրում է.

Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին», - ասաց Սիրունյանը:

Նա նշեց, որ այս կարգի վեճերը դատարանում քննվում են երկուսից-երեք տարի տևողությամբ, և եթե ինքն էլ ոչինչ չաներ, 2021 թվականի հուլիսին ընկերությունն արդեն դուրս կգար սև ցուցակից։

«Աբսուրդը նրանում էր, որ զենքի մատակարարման միակ աղբյուրին գցում եք սև ցուցակ», - նշեց փաստաբանը։

Սիրունյանն ասաց, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել