Aysor.am-ը գրում է. 

Ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ. ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի, և հարց է՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը, ԱԺ ամբիոնից այսօր իր ելույթն այսպես սկսեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին։

«Ի՞նչու են ընտրվել հենց 2018 թվականից հետո ընտրված անդամները. որովհետև դրանից առաջ ընտրվածները նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն են։ Պարոն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական մոտ 800 հազար աշխատավարձ տալ։ Վստահաբար կարող եմ ասել՝ ոչ», - արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել