«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում, և որ արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքը հատկապես այդ հանգամանքով է պայմանավորված: Դրանով է պայմանավորված նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ գործի հարուցումը, այն «նոր» տարրերով «հագեցնելու» իշխանական տարփողումը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի նեղ միջավայրում ասել է` ինչ Նիկոլն անում է «իմ, մնացյալի, անգամ Հայաստանի նկատմամբ, այնքան էլ չի մտահոգում ինձ, որքան մտահոգում են Ղարաբաղի խնդրում նրա արածները։ Ժամանակի ընթացքում որևէ կերպ հնարավոր կլինի վերականգնել թե՛ Հայաստանի, թե՛ մնացյալ խնդիրների հետ կապված կազուսները, անվերականգնելին Ղարաբաղն է»: Թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել երրորդ նախագահը, չի ասվում, սակայն տեսակետ կա, որ «չխոսկան» նախագահը երբեք նման բան չէր ասի առանց լուրջ հիմքերի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել