Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մոտ 800 մարդ է հավաքվել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու նստավայրի մոտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով քաղաքային ոստիկանության մամուլի հայտարարությանը:

«Այժմ ակցիային մասնակցում է մոտ 800 մարդ: Իրավիճակը ներկա պահին հանգիստ է, հասարակական կարգի խախտումներ չեն գրանցվել»,- ասվում է մամուլի հայտարարությունում:

Ոստիկանությունում նաև հայտնել են, որ իրավապահները արդեն 2-րդ օրն է, ինչ «շարունակում են հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու ծառայություն իրականացնել Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ասյտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել