Tert.am-ը գրում է.

Ինձ համար անհասկանալի է, երբ երկար տարիներ խոսվում էր գումարների վատնման մասին և հիմա նման ծախս է նախատեսվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` անդրադառնալով Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին:

«Նման շռայլությունը, ինձ թվում է, ընդհանուր լոգիկայից դուրս է, բայց այն քաղաքականության լոգիկայի մեջ է, որը տանում է այսօրվա իշխանությունը: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ նման բան են անում, իհարկե, շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց լուծման կարիքն ունի մայրաքաղաքը»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին, ընդհանուր առմամբ, ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել