Tert.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ հեղափոխական լինելը միշտ չէ, որ նշանակում է արդյունավետ կառավարում. բարդ է հեղափոխական տրամադրություններից պետականաշինությանն անցում կատարելը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը:

«Հեղափոխականից դեպի պետական գործիչ անցումը բարդ է և ոչ միշտ է ստացվում: Այսօրվա քաղաքական թիմն ակտիվորեն օգտվում է նախկին իշխանությունների հարուստ կառավարչական բազայից, և եթե այդպես չանեին, դա կործանարար կլիներ»:

Ըստ Փաշոյանի՝ անթույլատրելի է մնալ ընդդիմադիրի կամ հեղափոխականի ամպլուայում, եթե ստանձնել են նման կարևոր առաքելություն, պետք է փոխեն իրենց էությունն ու դառնան պետական գործիչ:

«Անցյալով ապրելը մեծագույն արատ է, կորում են ներկայի և ապագայի զարգացման հեռանկարները: Անցյալի հետ առերեսումն, այո՛, կարևոր է: Բայց ես չեմ պատկերացնում, թե, օրինակ, 1996-ի նախագահական ընտրություններն ինչպես պիտի ուսումնասիրեն»,- նշել է Փաշոյանը՝ հավելելով. «Իշխանությունը կարող է օգտվել պոպուլիզմի գործիքներից, բայց ոչ այն աստիճան, որ դա քայքայիչ ազդեցություն ունենա: Օրինակ, ղարաբաղյան հակամարտության հարցում իշխանության պոպուլիստական հայտարարություններն անթույլատրելի են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել