Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Վերաքննիչ քրեական» դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ դատարանի կողմից բացարկի միջնորդությունը բավարարելու որոշումն սպասելի էր, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա:

Վերջինիս խոսքով՝ «Մարտի 1-ի»  բուն դատավարությունն իրականացվում է գռեհիկ, որը կապ չունի «Մարտի 1-ի» հետ. «Այս դատավարությունն ավելի շատ ինչ-որ բան կոծկելու դատավարություն է հիշեցնում»: 

Դիտարկմանը, որ եղել է երկու դատավոր, որոնք այս գործի հետ կապված այլ որոշումներ են կայացրել և դրանից հետո ենթարկվել են ճնշումների, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ դատավորները բացառություն են եղել, բայց դա դեռ չի նշանակում, որ դատաիրավական համակարգն առողջ է:

Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ չի կարելի երկար ժամանակ հասարակությանը բուն խնդիրներից շեղել և մի քանի տարի շարունակ ասել՝ սա է քո խնդիրը. «Երբ ինձ հարցնում են՝ Հայաստանում ի՞նչ է կատարվում, ես ասում եմ՝ ոչինչ չի կատարվում, վախեցեք դրանից»: Ըստ նրա՝ ոչինչ չկատարվելն ամենավատ բանն է, որ Հայաստանի հետ կարող էր կատարվել:

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ, երբ երկրում իրական գործ չի կատարվում, մարդ են բռնում: Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ աշխատում է ռեպրեսիվ մեքենան, օրվա պահանջով լինում են քրեական գործեր ու դատավարություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել